Կարիճ: Դժվարությամբ են մոռանում վատը, հեշտությամբ են նյարդայնանում, «ժանիքները» ցույց են տալիս տալիս ամենաանհարմար պահերին: Արդյունքում՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են փչացնում մարդկանց տրամադրությունը: Կարիճները մանրախնդիր են, խանդոտ:

Եթե Կարիճները ձեզ որևէ բան են նվիրում և անսահման շնորհակալության չեն արժանանում, պատրաստվեք վեճի:

Խոյ: Կամակոր են: Եթե որոշում եք կայացրել նրա հետ կապել կյանքը, մի բողոքեք. հարկավոր էր նախապես մտածել նյարդային համակարգի առողջության մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են անառողջ եսասիրություն դրսևորում:

Սիրում են վիճել նույնիսկ այն ժամանակ, երբ գիտակցում են, որ սխալ են: Պետք չէ մոռանալ նաև ագրեսիայի բռնկումների մասին: Խոյերը կարող են առանց որևէ պատճառի սկանդալ սարքել, իսկ դուք ստիպված կլինեք նրանց հանգստացնելու միջոցներ որոնել:

Երկվորյակներ: Կարող են ստել, գտնել բառեր, որոնց կհավատաք: Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչների համար ստելն արվեստ է. դժվար թե կարողանաք հասկանալ ճշմարտությունը:

Երկվորյակները սիրում են նաև սիրախաղ սկսել անծանոթների հետ: Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հնարավոր չէ ձանձրանալ: