Խոյ. Այսօր ամեն ինչ չէ, որ դասավորվում է ձեր ուզածով, սակայն դուք, ավաղ, ոչինչ չեք կարող անել, այնպես որ հաշտվեք և փորձեք ստեղծված իրավիճակում գտնել ինչ-որ լավ բան: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի անտեղի, չարդարացված ծախսերի հետ, սակայն շատ շուտով կհաջողվի լավ վաստակել, այդ կերպ փոխհատուցելով կորուստները:Մի դարձեք ձեր ցանկությունների գերին` դրանք կարող են ձեզ շատ հեռացնել այն տեղից, ուր դուք ընդհանրապես կցանկանայիք հայտնվել: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել:

Ցուլ. Դուք հակված եք արտառոց, օրիգինալ գործողությունների, այդ իսկ պատճառով էլ ձեր հանդեպ ուշադրություն եք հրավիրում: Շատերը ձեր հանդեպ անկեղծ համակրանք կտածեն, սակայն քիչ չեն լինի նաև այնպիսիք, ովքեր կնախանձեն ձեզ: Մյուս նշանների ներկայացուցիչները նման իրավիճակում կխճճվեին, սակայն Ցուլերը գործում են վճռական և հասնում հաջողության: Եթե այսօր սկսի ծառայողական սիրավեպ, ապա այն ոչ միայն կբերի դրական էմոցիաներ, այլև` շատ օգտակար կլինի պրոֆեսիոնալ տեսակետից:

Երկվորյակ. Ձեր գլխում կծագեն օրիգինալ գաղափարներ` կապված ժամանցի և զվարճությունների հետ: Չի բացառվում ռոմանտիկ հրապույր, սակայն մեծ է բոլորովին անհամապատասխան մարդով հրապուրվելու ռիսկը: Այսօր դուք ակտիվորեն մասնակցում եք հասարակական գործընթացներին, ներգրավվում բարեգործական, քաղաքական և աշխարհիկ միջոցառումների կազմակերպմանը: Դուք հնարավորություն կունենաք փոփոխություններ մտցնել ձեր կենսակերպի մեջ, իրականացնել ինչ-որ վաղեմի մտահղացումներ, որոնք վերջին ժամանակները ձեզ սկսել էին դատարկ երազանք թվալ:

Խեցգետին. Օրվա իրադարձությունները համոզիչ ձևով ապացուցում են, որ դուք ի վիճակի եք ավելինին, ընդ որում դա խոստովանում են այնպիսի մարդիկ, ումից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հեշտությամբ եք հաստատվում ծանոթությունները, այդ թվում և` ռոմանտիկ: Նաև հեշտությամբ եք հմայում բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ համակրանք եք առաջացնում: Պարզվում է, որ դուք թերագնահատել էիք ձեր տաղանդներն ու հնարավորությունները, իսկ ահա լուծման կարիք ունեցող խնդիրների բարդությունն ընդհակառակը` գերագնահատել:

Առյուծ. Սիրելի մարդը ձեզ օգտակար խորհուրդներ է տալիս, սակայն դուք չգիտես ինչու չեք ցանկանում դրանք լսել: Ավելին, դուք համառորեն ցույց եք տալիս շրջապատին, որ ձեզ հետաքրքրում է միայն ձեր անձնական կարծիքը: Ձեզ թվում է, որ եկել այն պահը, երբ ձեր ոտքերի տակ պետք է հայտնվեն աշխարհի բոլոր գանձերը, սակայն, ավաղ, ոչ ոք, չգիտես ինչու, դրանք ձեզ չի մատուցում: Ստիպված եք լինելու ծավալել բուռն գործունեություն` ինչ-որ բանի հասնելու համար, դրա հետ մեկտեղ էլ պետք է ձգտեք խուսափել ունայնությունից, որը ձեզ խանգարում է կենտրոնանալ:

Կույս. Ձեզ պետք է ժամանակ` հանգստի և ուժերը վերականգնելու համար, ամենահեշտը դա կլինի անել միայնակ, քանի որ անգամ ամենամտերիմ մարդու հետ շփումը կարող է ձեզ հոգնեցնել: Օրվա երկրորդ կեսին կարելի զբաղվել գեղանկարչությամբ և երաժշտությամբ` դա կօգնի ձեզ հասնել հոգեկան հավասարակշռության: Ծայրահեղ դժվար է ընդհանուր լեզու գտնել ղեկավարության հետ, հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են կանանց ենթակայության տակ:

Կշեռք. Օրը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Չի բացառվում նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ արտասահմանցու հետ: Հիանալի են դասավորվում ուղևորությունները, այսօր կարելի է արձակուրդի գնալ: Մի բանն է միայն վատ` այդ ամենին նախորդում է անհաջողություների և թյուրիմածությունների անվերջ թվացող շարք: Շանս կստեղծվի կնքել շահեկան գործարքներ, համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել հզոր մարդու հետ, ով ձեզ կօգնի ամեն ինչում:

Կարիճ. Անհաջողությունները, որոնք ձեզ աղետալի են թվում, իրականում այնքան էլ էական չեն: Չնայած անբարյացկամների որոշ գործողություններին, դուք իրականացնում եք պրոֆեսիոնալ մտահղացումները, հասնում եք հաջողության այնպիսի գործերում, որոնք ոչ ստանդարտ որոշումներ և օրիգինալ արարքներ են պահանջում: Անձնական հմայքը մեծապես օգնում է գործնական բանակցություններին` այն իր գործն անում է այնտեղ, որտեղ փաստարկներն ու սթափ միտքը պարտություն են կրում: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու, ունեցվածք կիսելու համար:

Աղեղնավոր. Ինչ-որ մեկի վրա դուք կարող եք և սառնասիրտ մարդու տպավորություն թողնել, սակայն այն անձը, ով արժանի է ձեր կողմից ուշադրության, ձեր մեջ ուժեղ զգացմունքներ կառաջացնի: Շատ ժամանակ կխլի անսպասելի ծագած խնդիրների լուծումը, ընդ որում, դրանք ոչ միայն ձերն են, այլև` ուրիշներինը: Լրջորեն նյարդայնացնում է այն հանգամանքը, որ ձեր բավական հիմնավոր ու կշռադատված կարծիքը ոչ ոք չի ուզում հաշվի առնել: Որոշ ժամանակ անց ձեր ճշմարտացիությունը կխոստովանեն, սակայն արդեն ուշ կլինի:

Այծեղջյուր. Այսօր դուք հակված եք արհամարհել անձնական հարաբերություններում առկա խնդիրները, անվերջ պատրանքների և անտեղի հույսերի մեջ եք: Դուք ուղղակի պետք է ավելի պրակտիկ մոտեցում ցույց տաք, և բոլոր խնդիրները կհարթվեն: Նշանի ներկայացուցիչների ինտելեկտուալ ներուժը շատ բարձր է, և անլուծելի խնդիրներ, գործնականում, չկան: Խնդիրները, որքան էլ որ դա զարմանալի է, ծագում են ամենապարզ գործերում` դրանք ոչ մի կերպ չի հաջողում ավարտին հասցնել:

Ջրհոս. Այսօր ձեզ բնորոշ է էմոցիոնալ սառնությունը, մեկուսացվածությունը, ինչը վիրավորում է ձեր մտերիմներին: Սակայն դուք ամենևին անտարբեր չեք, ուղղակի նախընտրում եք զեր զգացմունքները պահել ձեր ներսում: Երբ դուք դրանց ազատություն տաք, բոլորը խիստ զարմացած կլինեն:Այսօր ավելի լավ է սահմանափակվել ընթացիկ գործերով,լուծել այն մանր, պրակտիկ խնդիրները, որոնց մասին հիշողությունները ձեզ խանգարում են կենտրոնանալ: Արժե զերծ մնալ չպլանավորած ծախսերից, իսկ բոլոր հաշվարկները շատ ճգրիտ կատարել՝ դրանցում կարող են սխալներ սողոսկել:

Ձկներ. Այսօր չարժե անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել, և ընդհանրապես` այդ ոլոտում նախաձեռնություն դրսևորել: Թող, որ իրադարձությունները զարգանան իրենց հունով, իսկ վճռական գործողությունների համար բարենպաստ պահը մի փոքր ուշ կգա: Կարող են ծագել ֆինանսական խնդիրներ, սակայն դրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Այն, ինչ ձեզանից պահանջվում է՝ հրաժարվել չպլանավորած ծախսերից: