ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում`

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։