Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 26-ի ցերեկը, 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: