Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո սպասվում է, 25-27-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։