Կենդանակերպի այս 5 կանայք տղամարդուն թույլ չեն տալիս ղեկավարել իրենց:

Այս մասին պետք է յուրաքանչյուր տղամարդ իմաա, որպեսզի ընտրություն կատարելուց ճիշտ որոշում կայացնի:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները մշտապես միջոցներ են որոնում՝ ցույց տալու համար՝ որքան ուժեղ են: Նրանք ղեկավար դեր ստանձնելու հնարավորություն են որոնում: Խոյերը, մեղմ ասած, չեն ցանկանում, որ իրենց ասեն՝ ինչ անել: Նրանք իսկապես ցանկանում են պատասխանատու լինել:

Կին Խոյերը վստահ են, թույլ չեն տա զսպել իրենց կամ ստիպել հավատալ, որ ոչինչ չարժեն:

Ցուլ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե կարողացել եք ղեկավարել Ցուլերին, բայց դուք լրջորեն սխալվում եք: Ցուլերը սիրում են նյութական վայելքներ, բավական ուժեղ են՝ դրանց սեփական ուժերով հասնելու համար:

Մի կարծեք, թե կարող եք վերահսկել Ցուլերին՝ նրանց թանկ նվերներ նվիրելով: Ցուլերի դեպքում դա չի աշխատում:

Երկվորյակներ: Ւնչ-որ պահի ձեզ կարող է թվալ, թե վերահսկում եք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Բայց Երկվորյակները կարող են այնպես խառնել խաղաքարտերը, որ չկարողանաք հասկանալ՝ ով է գլխավոր դերում:

Կին Երկվորյակները հասկանում են՝ երբ է հարկավոր տպավորություն ստեղծել, թե դուք եք վերահսկում իրավիճակը, բայց վաղ թե ուշ վերահսկողությունը կվերցնեն իրենց ձեռքը:

Աղեղնավոր: Աղեղնավորների շարժիչ ուժը նրանց նպատակներն են, և եթե ձեր ծրագրերը չեն համապատասխանում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են հրաժեշտ տալ ձեզ:

Նրանք ոչ ոքի թույլ չեն տալ կանգնել իրենց ճանապարհին, վերահսկել իրենց և ետ պահել ամենից, ինչ ցանկանում են անել կյանքում: Կին Աղեղնավորները սիրում են ազատությունը, իրավիճակը, երբ կարող են որոշում կայացնել և անել այն, ինչ ցանկանում են:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վերահսկել իրենց, ինչը նշանակում է, որ կարիք չունեն մարդու, ով կփորձի վերահսկել իրենց:

Այծեղջյուրներն այնքան կամակոր են, որ, եթե նույնիսկ փորձեք վերահսկել նրանց, շուտով կհանձնվեք: Այծեղջյուրներն իսկապես ուժեղ կանայք են, ինչը հնարավոր չէ փոխել: