Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր:

«Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ»,-ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: