ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջիկայում զինծառայողի ինքնասպանության վերաբերյալ ինֆորմացիա կհաղորդի։

Նոյեմբերյանի զորամասերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել` զինծառայող է ինքնասպան եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինծառայողը պարանով կախվել է»,–ասաց նա։

Այլ մանրամասներ Հովհաննիսյանը չհայտնեց` նշելով, որ առաջիկայում լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրեն։