«Նա իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ, ես իր հետ բանավեճ չունեմ առհասարակ: Վանեցյանն այն քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավեճի մեջ մտնեմ: Ես իրեն ուղղակի զգուշացրել եմ՝ սխալ քայլ մի՚ արա: Ես չեմ ուզում մասնակից լինել ցեխ շպրտողներին: Երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, քան միմյանց վրա ցեխ շպրտելով գաղջ մթնոլորտը նորից սպասարկել». նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Դավիթ Սանասարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված իր լռությունը:

Հիշեցնենք, որ մի առիթով, արձագանքելով Վանեցյանի, Դավիթ Սանասարյանն ասել էր՝ բա որ ես խոսե՜մ:

Դ. Սանասարյանը նշել է, որ ինքը կխոսի այն ժամանակ, երբ կզգա, որ եկել է չլռելու ժամանակը: