Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեգենդար հետախույզի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի գլխավորությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: