«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ:

«Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ մեր հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին:

Հետաքրքիր է նաև կուսակցության անունը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»:

Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ, ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում կուսակցության «կորիզը» ձևավորելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: