Երևան-Գյումրի ճանապարհին 60-ից ավելի ավտոմեքենա հայտնվել է մերկասառույցի վրա. երթևեկությունը դադարեցվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց 80 տոկոսի անվադողերն ամառային են, այս պահին չեն կարողանում տեղաշարժվել։

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։