«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար դեկտեմբերի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 12.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Բաթումի, Նալբանդյան փողոցներով պարփակված առանձնատների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: