«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է Աբովյանում նորաստեղծ ընտանիքների համար նախատեսված 13 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքը: Այդ 900 բնակարանները ինքնարժեքով պետք է հատկացվեին նորաստեղծ ընտանիքներին: Պատճառը Ծառուկյանի և իշխանության հակասություններն են:

Քաղաքաշինական մարմինները ցանկացել են շինարարին տուգանել 700 մլն դրամով՝ նախագծից մանր շեղումներ թույլ տալու համար: Ծառուկյանը ցանկություն է հայտնել այդ գումարով նորաստեղծ թաղամասի համար կառուցել դպրոց և մանկապարտեզ, սակայն իշխանությունը մերժել է նաև այս առաջարկը, ինչից հետո շինարարությունը դադարեցվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: