«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դիզվառելիքի գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել Սերժ Սարգսյանին: