Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.30-ի սահմաններում քաղաքացիները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: