Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հուշարձաններին:

Փաշինյանի հետ Սպիտակում են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ՏԿԵ նախարր Սուրեն Պապիկյանը, մարզպետը: