Անգլիայի Սուրեյ կոմսության Ռեդհիլ քաղաքի հիվանդանոցում գինեկոլոգը թաքնված տեսախցիկով նկարահանել է կանանց և հայտնվել բանտում, հաղորդում է Daily Mail-ը:

Ոստիկանները բերման են ենթարկել 49-ամյա Ջոմո Մաթուրինին այն բանից հետո, երբ զոհերից մեկը բողոք է ներկայացրել նրա դեմ: Խուզարկության ընթացքում գինեկոլոգի մոտ հայտնաբերել են ոչինչ չկասկածող կանանց 15 լուսանկար և 96 տեսանյութ:

2016-ին Մաթուրինը 19-ամյա ուսանողուհուն ուսման հարցում օգնություն է առաջարկել և այդ տարվա սեպտեմբերից նրանք ինտիմ հարաբերությունների մեջ են եղել, որը տևել է մոտ երկու տարի:

Անցած տարի աղջիկը պատահաբար Մաթուրինի համակարգչում իրենց սեռական հարաբերությունը պատկերող տեսանյութ է հայտնաբերել: Գինեկոլոգը սպառնացել է աղջկան և նա վախից շարունակել է հանդիպել բժշկի հետ, բայց 2019-ի հունվարի 2-ին ամեն ինչ խոստովանել է ընկերուհուն և նրանք միասին դիմել են ոստիկանություն:

Դեկտեմբերի 5-ին դատարանը գինեկոլոգին 14 ամսվա ազատազրկման է դատապարտել: