«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում:

Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ:

Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա: