ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ չհասնելով նշանակման վայր: Միջադեպը ֆիքսել են հսկիչ տեսախցիկները, ձայնագրությունը հրապարակել է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը ութին: Piper PA-34 ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Դիր Վելլի օդանավակայանում, բայց ստիպված արտակարգ վայրէջք է կատարել թռիչքուղուց մոտ երեք կմ հեռավորության վրա:

Ցանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը կտրուկ իջնում և ընկնում տեղի ավտոպարկի տարածքում: Այնուհետև, նշում է պարբերականը, օդանավը գլորվում է բանուկ մայրուղի՝ ճանապարհին վնասելով մի քանի տրանսպորտային միջոց և կանգ է առնում երթևեկելի մասի մեջտեղում:

Տեղի ունեցածի հետևանքով տուժել են օդանավում գտնվող 48-ամյա օդաչուն և 42-ամյա ուղևորը, վնասվել է ինքնաթիռի ֆյուզելաժը և թևերից մեկը: Դեպքի պատճառները դեռ հայտնի չեն: