Այս սենսացիոն հայտարարության պատմությունը հեռավոր Ճապոնիայից է:

Հայտարարությունը հայտնվել է Տոկիոյի լրագրերից մեկում: «Վաճառվում են ծնողներ. հայրը՝ 68 տարեկան, մայրը՝ 66… Գինը՝ 900 իեն»:


Մարդիկ ապշել էին, ա՛յ քեզ ժամանակներ, արդեն ծնողներին են վաճառում: Մի խոսքով, մեծ աղմուկ էր բարձրացել:


Թերթը հայտնվում է մի երիտասարդ ընտանիքի մոտ: Նրանց ծնողները ավտովթարի զոհ էին դարձել: Առանց ծնողների մնացած երեխաների վիշտը ցավ էր պատճառում, գումարած դրան՝ կեղեքող հայտարարությունը: Չէին էլ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում են այդ տարեցները, որոնց ուզում էին վաճառել:

Որոշեցին գնալ և վճարել այդ գումարը, ծերերին փրկելու համար:

Երբ գտան նշված հասցեով տունը, զարմացան. նրանց առջև ծաղիկների մեջ խորտակված առանձնատուն էր: Մտածեցին, սխալ հասցեով են եկել, բայց, ճիշտ էին եկել: Դուռը բաց արեց տարեց մի տղամարդ:

– Վաճառվում են ծնողներ. հայրը՝ 68 տարեկան, մայրը՝ 66… Ներեցեք, հավանաբար սխալ բան է տեղի ունեցել, բայց թերթում այս հասցեն էր նշված:

– Ճիշտ է, ներս համեցեք,- ասաց անծանոթը:

Նա ձայն տվեց կնոջը:

– Հասկանում եք, մենք ամենևին էլ աղքատ չենք, բայց անզավակ ենք: Արժանի ժառանգորդ գտնելու համար թերթում նման հայտարարություն զետեղեցինք: Վստահ էինք, որ միայն շատ բարի մարդիկ կարձագանքեն: Բայց, անկեղծ, անընդհատ կասկածում էինք, որ նման մարդիկ կգտնվեն: Ձեր քայլը, պատվաբեր է, և մենք շատ ուրախ ենք ճակատագրական հանդիպման համար:

zazerkalye.info