Wizz Air բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կկատարի Հայաստանից: Այսօր հրավիրած ասուլիսում ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն ասաց, որ հաջորդ տարվա ապրիլից Հայաստանից չվերթներ կիրականացնեն Վիեննա և Վիլնյուս: «Երկու քաղաքաներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու: Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24.99 եվրոյից: Արդեն կարող եք առցանց ամրագրումներ անել»,- ասաց նա:

Ավիաընկերությունը տոմսերը վաճառում է միայն առցանց: Նա ասաց, որ ներկայում ընկերությունն ունի 120 օդանավ, Հայաստանը ներառյալ՝ 153 օդանավակայան են սպասարկում:

Անդրաս Ռադոն հավելեց, որ չեն սահմանափակվելու այդ երկու ուղղությամբ չվերթներ իրականացնել: Հստակ պլանավորում են ավելի շատ ուղղություններ սպասարկել հետագայում:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ Վիլնյուսը նոր ուղղություն է, որի համար ավիաընկերությունը կազատվի օդի տուրքից: Իսկ դեպի Վիեննա թռիչքներ Ավստրիական ավիաուղիներն արդեն իրականացնում է: