Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են Ucom, Vivacell, Beeline անունից խաղարկությունների, շահումների մասին հայալեզու գրառումներ։ Դրանք բոլորը խաբեություն են։ Մի գայթակղվեք, մի տրամադրեք ձեր տվյալները, հատկապես բանկային քարտի»։