«Ժամանակ» թերթը գրում է. ««Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը հարցաքննվել է մարզադաշտում կատարված ներդրումների և դրանց արդյունքում կատարված հնարավոր յուրացումների գործի շրջանակներում:

Աղաբաբյանը նշել է, որ 2012թ. կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՖՖ-ն «Հրազդան» մարզադաշտում պետք է 750 մլն դրամի ներդրում կատարեր, սակայն դատարանի որոշմամբ՝ ներդրման իրական թիվը 280 մլն է:

Անդրադառնալով Հայրապետյանի անձին՝ Աղաբաբյանն ասել է. «Նա ընդամենը խուճապի մեջ է, քանի որ վախկոտի մեկն է: Նա պատերազմի մասնակից չէ՝ ոնց փորձում է ներկայացնել, և դա արդեն հերիք է: Ինքը ով է, որ ինձ հետ համեմատվի»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: