Կառավարությունը հաստատեց Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու որոշումը: Վարչապետն ասաց, որ ՀԽ նախագահի առջև դրված է բարդ խնդիր՝ ապացուցելու, որ կառույցը որպես կառավարության խորհրդատվական մարմին, կարող է լինել արդյունավետ: «Ըստ էության, ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի նպատակահարմարության ու գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել... Ծանր առաքելություն է սպասվում»,- ասաց Ն. Փաշինյանը: