Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարքային Շ.Ս.Ա-ն մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քրգործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»: