Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ԱԺ նախագահի տեղակալի կողմից դեկտեմբերի 16-ին ստորագրված որոշումը, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ ԱԺ պատգամավորները, աշխատակազմում մի շարք աշխատողներ իրենց աշխատավարձի 100%-ի չափով պարգևավճարներ են ստացել։

Պարգևավճար են ստացել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղակալներ Վահե Էնֆիաջյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, պատգամավորները, ԱԺ աշխատակիցները:

Աշխատավարձի 100%-ով պարգևատրում ստացած անձանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլը գրում է հնարավոր պարգևավճարների մասին: