Ազգային, պետական քաղաքական գործիչ և բարերար Պողոս Նուբար փաշան մի օր նկատում է, որ իր կինը`Մարի Նուբարը, միշտ նույն շրջազգեստով է տանից դուրս գալիս։Եվ երբ զարմանքով հարցնում է պատճառը, ստանում է հետևյալ պատասխանը.

- Փաշա, քանի դեռ ունենք հազարավոր գաղթական հայրենակիցներ և որբացած մանուկներ, ամոթ է, որ ունենամ երկրորդ շրջազգեստ։

Մարի Նուբարն իհարկե ամեն ինչ ուներ, բայց ապրում էր իր ժողովրդի ցավերով։