ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Է, ո՞րն է զարմանքը և քննարկումների անվերջանալի տեղատարափի պատճառը: Բնական չէ՞, որ կստորագրեն: Կարդում ես կոչումները, համեմատում վաստակի ու տարիքի հետ, ուզում ես ծիծաղել, բայց ...
Աղետն այդտեղ է, ոչ թե ստորագրության մեջ ...
Թոթափե՛ք, թողեք, մի քննարկեք:
2018-ից մինչ օրս պետական ծրագրերում չեն եղել, մենք Կոմիտաս ու Մանսուրյան ենք լսել, մենք Մլքեյանի ու Սմբատյանի խմբերի կատարումներն ենք վայելել: Գիտեք հեշտ է, երբ «աստղը» խամրում է: Չէ՛, մինչև վերջին պատառը պայքարելու են ու ես բնական եմ համարում: Անհասկանալի է ինձ համար մեր զարմանքը, զայրույթը, կռիվը ...
Թողե՛ք, թող մոռացվեն, ինչպես վերջին երկու տարում արվել է»: