«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել, թե ինչպես է ամեն ինչ արվել, որպեսզի Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվի:

Բացի այդ, նրա խոսքով` Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել շատերին: «Հիմա Ձեզ կարևոր տեղեկություն եմ փոխանցում. Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել և՛ «Դաշնակցությանը», և՛ Լևոն Տեր- Պետրոսյանին: «Դաշնակցությանը» փորձեցին կաշառել` Հայ Դատի գրասենյակի գործերի առնչությամբ տարբեր գործարարներից փողեր փոխանցելով «Դաշնակցության» հաշվին: Լևոն Տեր-Պետրոսյանին, ստացվող տեղեկությունների համաձայն, առաջարկել էին 10 միլիոն դոլար, որպեսզի նա ընդհանրապես լռի…» »: