The Guardian պորտալի կինոքննադատները կազմել են 2019-ին թողարկված լավագույն հեռուստասերիալների ցուցակը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը HBO-ի «Ժառանգները» կատակերգական դրաման է:


Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել Է 2018-ին, երկրորդը՝ 2019-ին: «Ժառանգները» պատմում Է մեդիամագնատների ամերիկյան ազդեցիկ ընտանիքի մասին: Շոուի գլխավոր դերակատարներն են՝ Նիկոլաս Բրաունը, Բրայան Քոքսը, Քիրան Քալքինը, Փիթեր Ֆրիդմանը և Հիամ Աբասը:

Երկրորդ տեղը զբաղեցրել Է «Անպետքություն» սերիալը, որի երկրորդ եթերաշրջանը նույնպես թողարկվել Է 2019-ին: Երրորդ հորիզոնականում «Չեռնոբիլ» պատմական դրաման Է: Թոփ-10-ում տեղ են գտել «Տարիներ», «Առաքինություններ», «Անհավատալին», «Մատրյոշկայի կյանքերը» սերիալները, «Սա ժամանակ Է Ալան Փաթրիջի հետ» կատակերգական թոք-շոուն և «Աղետը», ինչպես նաև «Էյֆորիա» սերիալը: