Միհրան Ծառուկյանն ու Արփին, որոնք օրերս են ամուսնացել, մեղրամիսն են անցկացնում Մալդիվներում։
Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։ Աստղային զույգը ջերմ գրկախառնված է։ Ամուսինները կրում են սպիտակ վերնշապիկներ։ Կադրն արվել է ծովի ֆոնին։ Հրապարակմանը կից Արփին հեշթեգներում նշել է «#Քո կողքին», ապա նշել Միհրան Ծառուկյանին։
Միհրան Ծառուկյանը ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես էին անցկացնում հանգիստը։ Նրանք վայելում էին ջրային ատրակցիոնը, իսկ հոլովակում հնչում էր Միհրան Ծառուկյանի երգը։