ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց Հարությունյանը։

Իսկ որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք այս դեպքում եւս առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված Հարությունյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։

2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը այս տարվա հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր։