Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Սախարովի հրապարակ ընկած հատվածում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի (Ալիկ Ս.) ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հայաստան Կ.-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: