«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջյան ավանդույթների համաձայն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին վարչապետը, իսկ 26-ին՝ ԱԺ նախագահը հրավիրել են լրագրողներին՝ բաժակ բարձրացնելու։

Նախագահ Արմեն Սարգսյանը, պարզվեց, լրագրողների հետ հանդիպման փոխարեն որոշել է տոնական ընդունելություն կազմակերպել սահմանամերձ համայնքների երեխաների համար։

Նախագահի լրատվականից ասացին, որ իրենք նախապատվություն են տվել բարեգործական ծրագրերին և նախագահականում ամանորյա տոնական միջոցառումը կազմակերպել են երեկ, որին մասնակցել են Տավուշի մարզի սահմանամերձ հինգ համայնքների և Գյումրիի «Շալե» կենտրոնի շուրջ 200 երեխաներ։ Նրանց շնորհավորել է անձամբ Արմեն Սարգսյանը»: