Հնդկաստանում ինքնաթիռի իրանը տեղափոխող բեռնատարը ինքնաթիռի հետ միասին լռվել է ճանապարհի  վրա՝ չկարողանալով անցնել վերևից անցնող էստակադայի տակով։ Տեսանյութը հրապարևակվել է Twitter-ում։

Ինքնաթիռը նախորդ տարվանից չէր շահագործվում։ Դրա վրայից հանել էին թևերն ու պոչի ճյուղավորումը՝ փոխադրումն իրականացնելու համար։ Կամրջի տակ, սակայն, չեն կարողացել հստակ հաշվարկել փոխադրվող ինքնաթիռի չափերը, և այն լռվել է այդ մասում։