Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Վանիկ Ա․-ն, որը 2017 թ. օգոստոսի 8-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Գ․-ն, որը հուլիսի 26-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 3-րդ մասի 1.1 կետի և 324-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Արտյոմ Ա․-ն, որը 2018 թ. հունիսի 4-ից Արագածի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի և 329-րդ հոդվածի / Պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքներով: