ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։ Ժամը 13։00 դրությամբ Ուրցաձորում և Արարատում +15 աստիճան է, շատ տաք է նաև Արենիում +16 աստիճան, Երևանում +11․․․+12 աստիճան է»։