Մահացել է «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Սարգսյանը:

Այդ մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը:

«Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան գուժը:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ից, Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:

Հուղարկավորության մասին կտեղեկացվի առանձին:

«Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հանգուցյալի հարազատներին»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հուլիսին «Սասնա ծռեր»-ը գրավել էր ՊՊԾ գնդի տարածքը: Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա ծռերին»: Արթուր Սարգսյանը կալանավորվել էր եւ մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Իսկ փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։

Հիշեցնենք նաեւ, որ Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին եւ հրազենային վիրավորում ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ