Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Ամանորի օրերին շատ են լինում սննդային թունավորումները։ Նա ասաց, որ շատ հիվանդություններ և հենց թունավորումները կապված են նաև սնննդի շատ օգտագործման հետ։

Թորոսյանն ասաց, որ ցանկացած դեպքում բնակչությունը կարող է դիմել առողջապահական հիմնարկություններ։ Նա նշեց, որ իր հանձնարարությամբ պոլիկլինիկական հաստատությունները ամենօրյա հերթապահություն են ունենալու Ամանորի օրերին՝ 11։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։

Նա խոսեց նաև Ամանորին վարակիչ հիվանդությունների տարածման մասին ու կոչ արեց հիվանդ վիճակում չայցելել հարազատներին՝ նրանց նույնպես չվարակելու համար։