«Հիմա գնալու ենք տուն՝ սպասելու ենք արդյունքների»,- դուրս գալով վարչապետի մոտից՝ ասացին Արցախում զոհված Արթուր Աջամյանի հարազատները: «Մենք բավարարված ենք վարչապետի հետ զրույցից: Կարևորը՝ նա տեղյակ ա խնդրից, անգամ խոստացավ, որ անձամբ կհետևի այս գործին և կդնի ճիշտ ուղու վրա»,- կարծիք հայտնեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էին իրականացնում 21-ամյա զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները՝ պահանջելով արդարություն: