Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Միանշանակ բողոքարկելու ենք»,- ասել է Խուդոյանը: