«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն անգլերենի լավ իմացությամբ աշխատակիցների է ընդունել: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ մեկուսարանում՝ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, գտնվող Քոչարյանը որոշել է հարազատների հետ շփվել բացառապես անգլերենով, և ԱԱԾ աշխատակիցներին պետք է եղել վերծանել հաղորդակցման բովանդակությունը:

Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյանը մեկուսարանում դիտում է միայն CNN: Բազմաթիվ հեղինակավոր լեզվաբաններ և հայագետներ այն հաստատ համոզմանն են, որ հայերեն սովորելը ավելի դժվար է, քան անգլերեն, հատկապես այն դեպքում, երբ մեկնարկային պայմանները հավասար են, այսինքն՝ երկու լեզվին էլ չես տիրապետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: