Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150 000 դրամի չափով:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 3000 դրամի չափով:

Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30 000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցից աղբ նետելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25.000 դրամի չափով:

Նյութիաղբյուրը՝ Իրավաբան.net