ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: