Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 36 PA 849 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կամրջի վրա մոտ 2 մետր բարձրությունից ընկել չգործող ջրատարի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կին վարորդն ու 4 կին ուղևորներ, որոնցից մեկը՝ երեխա, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։