Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1989թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Մ-ն, ուղևորները՝ Զինա Մ-ն (ծնված 1965թ.) և Ինգա Ա-ն (ծնված 1989թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Դ. և Զ. Մ-երը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ռիտա Մ-ն (ծնված 1993թ.), Անգելինա (ծնված 2013թ.), Աննա (ծնված 2012թ.), Աիդա (ծնված 1970թ.) և Ահարոն (ծնված 1968թ.) Գ-երը, հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Վարդուհի Մ.-ին (ծնված 1973թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բժիշկները Դավիթ և Զինա Մ-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ինգա Ա-ի, Ռիտա Մ-ի, Անգելինա, Աննա և Ահարոն Գ-երի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Աիդա Գ-ի առողջական վիճակը չի հաջողվել պարզել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: