Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 DR 778 համարանիշի և Opel Astra մակնիշի 19 ՕՍ 178 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Սևան քաղաքի մի խումբ երիտասարդներ, ովքեր հենց իրենք են առաջինը անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, մինչև կժամանեին բժիշկները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։