«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու գործով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալության մասին, սակայն նրանց ինքնությունը չէր նշել։

«Ժամանակ»-ի տեղեկություներով՝ ձերբակալված ՊԵԿ աշխատակիցները Արմավիրի հարկայինի աշխատողներ են եղել, որոնք Արմավիրի հարկայինի պետ Մարատ Մարգարյանի աշխատակիցներն են։ Մարատ Մարգարյանը հայտնի է որպես Տրամվի պարկի Գոջիի տղա։ Նա նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմն է և ունենալով Մաշադյանի «պրախոդը»՝ համակարգում ազատորեն վարում-ցանում է։

Անցած տարվա հոկտեմբերին ԱԱԾ-ն կրկին բացահայտել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Արմավիրի մարզում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա, հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանը կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամի կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին, սակայն այդ գործը «ջրվեց», ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Իսկ քրեական գործը «ջրելու» և տեղակալին ազատելու գործին, մեր տեղեկություններով, խառնվել էր հենց Գոջիի տղա Մարատ Մարգարյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: