Հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ 12-ամյա Ղ. Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 27-ին ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ ժողովրդին հայտնի Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում, բախվել էին Գյումրիի բնակիչներ՝ 37-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի 71 PՏ 701 համարանիշի և 39-ամյա Հայկ Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 QD 625 համարանիշի ավտոմեքենաները։

Մանրամասները` սկզբնաղբյուրում: